Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

Հավատալ և վստահել. Համլետ Չոբանյան

Հավատալ և վստահել. Համլետ Չոբանյան

Տավուշի մարզի «Իջևանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մարզի գլխավոր անեսթեզիոլոգ, մարզի արյան  ծառայության պատասխանատու, ՀՀ Նախագահին կից հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի առողջապահության հանձնաժողովի անդամ, «Առողջապահության կազմակերպիչների միավորում» Տավուշի մարզային խորհրդի նախագահ, արտակարգ իրավիճակների բժշկական օգնության Տավուշի մարզային համակարգող , ահա այն ոչ լրիվ պաշտոնական և հասարակական պարտականությունները, որոնք կատարում է այգեհովտցի, իր հայրենի բնաշխարհի նվիրյալ Համլետ Չոբանյանը:

 

Ավարտելով դպրոցը, 17-ամյա պատանին, չնայած մեծ մրցույթին, մեկ տեղի համար պայքարում էին 22 դիմորդ, հաջողությամբ ընդունվում է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ստանալով ընդհանուր պրոֆիլի «Բուժական գործ» մասնագիտությամբ դիպլոմը, մեկամյա ինտերնատուրայից հետո, որպես թերապևտ, նշանակվում է Իջևանի շտապբուժօգնության կայանում:

 

–   Ինտերնատուրայում սովորելու տարիներին, համատեղությամբ  աշխատում էի Երևանի շտապօգնության կենտրոնական կայանում, որպես բժիշկ: Այդ տարիներին բժիշկների պահանջարկը մեծ էր և ինտերններին նաև ընդգրկում էին բրիգադներում՝ արդեն որպես բժիշկներ: Դա ինձ համար պրակտիկ դպրոց էր և ես աշխատում էի որքան հնարավոր է հարստացնել գիտելիքներս ու փորձ ձեռք բերել:

 

–   Իսկ ինչպես եղավ, որ, թերապևտ լինելով, որոշեցիր վերապատրաստվել որպես անեսթեզիոլոգ- ռեանիմատոլոգ:

 

–   Ավարտելուց չէի մտածել, որ անեսթեզիոլոգ կդառնամ, ինչպես ասում են, մանկուց չէի երազել: Երբ վերադարձա Իջևան, իսկ այլ կերպ  չէր էլ կարող լինել, քանի որ այնտեղ էին ծնողներս, հարազատներս, ընկերներս, սկսեցի աշխատել տեղի շտապօգնության կայանում: Հետո իմացա, որ Իջևանի հիվանդանոցում անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի կարիք ունեն, մասնագետին, անհրաժեշտության դեպքում, Երևանից էին հրավիրում: Եվ քանի որ ինքս օպերատիվ աշխատանքի կողմնակից եմ և երիտասարդ էի, որոշեցի վերապատրաստվել որրպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

 

–   Իսկ որն է անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ մասնագետի յուրահատկությունը, միայն…քնեցնելը՞:

 

–   Անեսթեզիոլոգը գործ ունի ծանր հիվանդների հետ և պետք է հիվանդին հասցնի կրիտիկական վիճակի և տիրապետի այդ վիճակին, հետևի սիրտ-անոթային համակարգի աշխատանքին, շնչառությանը,  թթվածնի պարունակությանը, չէ որ հիվանդը ոչինչ չի զգում և անեսթեզիոլոգը պետք է այնպես անի, որ հիվանդը դիմանա վիրաբուժական ագրեսիային և հետո վերականգնի նրա օրգանիզմի բոլոր կենսական կարևոր համակարգերը: 

 

–   Փաստորեն, հիվանդին «մեռցնում» եք, հետո վերակենդանացնում:

 

–   Այո, այդպես է ստացվում: Մենք ոչ թե քնեցնում ենք, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել, քնած մարդուն, որ ձեռք տաս կզարթնի, նրան մենք «մեռցնում» ենք, դուք ճիշտ նկատեցիք, նրա բոլոր ֆունկցիաներն անջատվում և պահվում են մեր հսկողության տակ: 

 

–   Իսկ մենք ունե՞նք այնպիսի սարքավորումներ, որոնք միաժամանակյա այդ բոլոր ցուցանիշները հսկողության տակ պահեն:

 

–   Այո: Այսօր մեր և ոչ միայն մեր, կարծում եմ, շատ հիվանդանոցներ հագեցված են ժամանակակից սարքավորումներով: Հիմա անհամեմատ ավելի հեշտ է աշխատել, քան այն տարիներին, երբ երիտասարդ էի: Առաջ կրիտիկական դիտարկումներով էինք կողմնորոշվում, աչքաչափով էինք թթվածին տալիս, անզգայացման ընթացքն անընդհատ հսկողության տակ էր: Որոշ չափով բժշկության զարգացումը, հատկապես, վիրահատական միջամտությունների անվտանգությունն ու որակը պայմանավորված է անեսթեզիոլոգիայի զարգացմամբ:

 

–   Տավուշի մարզը պաշտպանում է մեր ամենաերկար սահմանային տարածքը և ազգամիջյան մարտերին աշխարհազորայինների ամենաակտիվ ջոկատներն այդտեղ էին: 

 

–   Մեր մարզում 450 կիլոմետրը պետական սահմանն է, որից 350 կմ Ադրբեջանի հետ, 50 կմ Վրաստանի: Արցախյան պատերազմի ժամանակ, երբ դեռ բանակը չէր ձևավորվել, երբ աշխարհազորայիններն էին պաշտպանում մեր սահմանները և զինվորական հոսպիտալ էլ մարզում չունեինք, վիրավորների բոլոր վիրահատական միջամտությունները կատարվում էին Իջևանի հիվանդանոցում  և բոլոր վիրահատություններին, որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մասնակցում էի ես: Հետո Իջևանում հիմնադրվեց կայազորային լազարեթ, որտեղ իմ դիմումի համաձայն ընդունվեցի և 2 տարի աշխատեցի որպես զինվորական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:  

 

–   Շատ բժիշկներ ազգամիջյան հակամարտության ժամանակ իրենց անձնվեր ծառայության համար ըստ արժանվույն են գնահատվել, մեր բանակի  20-ամյակի կապակցությամբ արժանացել են «Ազգային բանակի 20-ամյակ» հուշամեդալին: Գիտեմ, որ դու ևս արժանացել ես այդ հուշամեդալին, շնորհավորում եմ: Իսկ դու վիրահատե՞լ ես երբևէ:

 

–   Չէ, ես միշտ անեսթեզիոլոգ եմ եղել, մտքովս էլ չի անցել: Ես սիրում եմ իմ գործը: Ես համարում եմ, որ անեսթեզիոլոգ լինելն ավելի ծանր և օպերատիվ  աշխատանք է: Ճիշտ է, մշտապես գնահատվում է վիրաբույժի աշխատանքը, մինչդեռ մենք` անեսթեզիոլոգներս ենք ապահովում, ստեղծում առավելագույն հարմարավետ պայմաններ վիրահատական միջամտությունն իրականացնելու համար: Մենք օգնում ենք և´ հիվանդին, որ նա դիմանա վիրաբուժական ագրեսիային, և´ վիրաբույժին, որ ավելի հանգիստ, անվտանգ ու որակով կատարի իր աշխատանքը: Մենք երկու կողմից էլ «բարեկամ ենք»:  

 

–   Արդեն 26 տարի անեսթեզիոլոգ-ռենիմատոլոգ ես, դա բավական մեծ ժամանակահատված է և միշտ էլ գործ ես ունեցել թունավոր նյութերի հետ, բայց չէ որ դա վտանգավոր է…

 

–   Իհարկե, անզգայացնող դեղամիջոցները թունավոր են` հալոտան, իզոֆլյուրան, կալինսոլ, կետամին, սրանք ցնդող նյութեր են, միացվում է հիվանդի շնչառական համակարգին և դրանք են քնեցնող միջոցները, իսկ արտաշնչման պրոցեսում թունավորվում են նաև վիրահատության մասնակցողները: Պացիենտը շնչում է մեկ անգամ, վիրահատությունն ավարտվեց և վերջ, իսկ աշխատողներն ամեն օր գործ ունեն նման դեղերի հետ, բնականաբար, դրանք առողջության վրա են ազդում: Տարիներ առաջ մեզ վնասակարության համար կաթ էին տալիս, լրացուցիչ արձակուրդ, հավելավճար: Մեր աշխատանքը ոչ միայն թունավոր նյութերի հետ շփվելն է: Մենք նաև շատ բարդ և ծանր աշխատանք ենք կատարում, պետք է կարողանանք շատ արագ կողմնորոշվել, երբեմն հիվանդի կողքից օրերով չենք հեռանում, հսկողության տակ ենք պահում, պահպանում ենք նրանց կյանքի համար կարևոր ֆունկցիաները մինչև որ նարկոզից դուրս գան, չէ որ մենք ենք նրանց կյանքի պատասխանատուն: Երբեմն հիվանդներն արթնանալով հարցնում են, հո շատ չենք խոսել, ավելորդ բաներ չենք ասել: Դե, ես էլ հանգստացնում եմ, չէ` գաղտիքներ չես ասել, չնայած այդ վիճակում, երբեմն անուններ են տալիս, ինչ որ դեպքեր են պատմում…

 

Վերջերս փողոցում մի երիտասարդ մայր երեխան գրկին մոտեցավ ինձ և ասաց, բժիշկ չեք հիշում ինձ, ես Դոնարան եմ: Տարիներ առաջ 12-ամյա մի աղջնակ սննդային թունավորումից շնչառական մկանների պարալիզով բուժվում էր մեզ մոտ: Չորս օր գիշեր-ցերեկ նրան արհեստական շնչառության տակ պահեցինք: Այն ժամանակ շատ դժվար էր նման հիվանդին բուժելը, սարքերն այն չէին, բայց կարողացանք երեխային փրկել:

 

–   Այ, սա նշանակում է կյանք պարգևել:

 

–   Ես նաև մարզի արյան  ծառայության պատասխանատուն եմ: Հիշում եմ և´ երկրաշարժի, և´ ազգամիջյան ընդհարումների տարիներին կամավոր դոնորները հերթ էին կանգնում գիշերով, մեծահասակները կամ անչափահասներն ասում էին, ուրիշ ոչ մի բան չենք կարող անել, չենք կարող ոչնչով օգնել, գոնե արյուն տանք, խնդրում էին, որ վերցնենք,  մենք չէինք հասցնում այդքան արյուն վերցնել և պատրաստել: Պահեր են լինում, որ զգում ես, թե ազգովի կանգնել ինչ է նշանակում:

 

–   Եթե ազատ ժամանակ ես ունենում, ինչպե՞ս ես անցկացնում:

 

–   Ճիշտ ասացիք, եթե ունենում եմ… Ունեմ հողամաս հայրենի գյուղում, մի փոքր հողակտոր էլ Իջևանում, ծառեր եմ տնկում, միայն պտղատու ծառեր, այս տարի մեզ մոտ, փառք աստծո, բարենպաստ են եղանակային պայմանները, հույս ունեմ արտակարգ բերք ստանալ: Ունեմ խնձորի, տանձի, սալորի, արքայանարինջ, ծառեր, ծիրանի 3 ծառ ունեմ, աճեցնում եմ նուռ, թուզ: Ձմեռը մեզ մոտ մեղմ է, ամառը` զով, դրա համար էլ մեզ մոտ ահագին բան է աճում: Խմբագրության աշխատակազմին հրավիրում եմ բերքահավաքին: Իհարկե, կուզենայի ավելի շատ զբաղվել հողամասովս, բայց այնպես է պատահում, տրամադրված գործ ես անում, մեկ էլ զանգ են տալիս, հիվանդ ունենք, պիտի շտապ գաս: 

 

Ես շատ եմ սիրում բժշկությունն ու բնությունը, մարդկային շփումները: Մարդիկ կորցրել են մարդկային շփումը, հարազատությունը մեկը մյուսի նկատմամբ, երբեմն մոռանում ենք, որ հիվանդը մարդ է իր ապրումներով, վախով, տագնապներով, հաճախ բժիշկները հիվանդին վերաբերվում են ոնց որ առարկայի հետ: Երբեմն առանց հիվանդին նայելու, ասում ենք անալիզի պատասխանը բեր, էխոն բեր, էս բեր, մոռանում ենք, որ հիվանդի հետ գործ ունենք: Իսկ երբ հիվանդի հետ զրուցում ես, հետաքրքրվում ես նրա ապրումներով, նա սկսում է քեզ հավատալ և վստահել, պաշտպանված է զգում իրեն: Ես հաճախ եմ կատակում հիվանդների հետ, աշխատում եմ այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ արդեն հիվանդն է ասում, բժիշկ ջան, որ դու կողքս ես, էլ չեմ վախենում: Մի գուցե դա իմ մասնագիտությունից է գալիս: Երբ հիվանդը վստահում է, ուժերը մոբլիզացնում է, էլ ավելի լավ է դիմանում վիրահատությանը, ցավին, այսինքն, դու նրա մեջ արթնացնում ես նրա ներուժը, ռեզերվը, դա շատ կարևոր է: Համակարգչի, տեխնիկայի դար է, բայց այդպես չէ, մարդը մարդ է: Մարդը, առավել ևս հիվանդը, կարիք ունի կարեկցանքի, որ լսելի լինի: Հիշում եմ, երբ նոր էի սկսել աշխատել, մայրս ասաց.«Համլետ ջան, ժողովրդական կլինես»: Երբ գյուղ եմ գնում, ծնողներիս մոտ, հարևանները հավաքվում են, ով ինչ առողջական խնդիր ունի գալիս է, նրանք գիտեն, որ բոլորին կլսեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ: Ծնողներս 82 տարեկան են, համադասարանցիներ են եղել, սիրահարվել և ամուսնացել են, և արդեն ….  տարի է սիրով ապրում են միասին, մինչև հիմա էլ աշխատում են հողամասում, անասուն են պահում: Ես սիրում եմ բնությունը, որսորդմիության անդամ եմ, որսորդ եմ առանց հրացանի, չեմ կարող կենդանիներին խփել, ուղղակի քայլում եմ անտառներում… Ուսանող տարիներին մենք խումբ ունեինք, շատ ակտիվ էինք, ամբողջ Հայաստանը ոտի տակ ենք տվել, ինչքան վանքեր, եկեղեցիներ, քարանձավներ, պարիսպներ կան, լրիվ գնացել և հետազոտել ենք: Ցավոք, հիմա էլ արշավի չեմ գնում, ժամանակս չի բավականացնում:

 

Մեր զրույցին մասնակցում էր հաև Համլետի կինը` Մարիամը: 25 տարի միասին են և մինչև այսօր էլ սեր ու հավատարմություն կա նրանց հայացքներում: Պատմելիս` Համլետը հաճախ էր հայացքն ուղղում Մարիամին, ասես, նրա հետ միասին, վերհիշում իր անցյալը, կամ հո բան բաց չթողե՞ց: Ունեն ուսանող 2 զավակ` տղան տնտեսագետ է, աղջիկը` ֆրանսերենի մասնագետ: Եվ շուտով պատրաստվում են նշելու իրենց ամուսնության արծաթյա տարելիցը: 

 

Համլետ Չոբանյանը բազմիցս վերապատրաստվել է Առողջապահության ազգային ինստիտուտում, մասնակցել գիտաժողովներին: Ինչպես Համլետն է ասում, այս տեխնիկական հագեցվածությունը, տեղեկատվությունը եթե լիներ մեր ուսանողության տարիներին, շատ բան կշահեինք: 

 

Համլետ Չոբանյանն իր բարեխիղճ և անձնվեր աշխատանքի համար ըստ արժանվույն է գնահատվել: Նա արժանացել է և´ Առողջապահության նախարարության, և´ Պաշտպանության նախարարության, և´ մարզպետարանի բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի: 

 

–   Տարիներս անցան որպես մի ակնթարթ: Ինչպես Թումանյանն է ասում.

 

«Առատ, անհատ` Աստծու նման` միշտ տեղալուց հոգնել եմ ես,

Հոգիս ծարավ` սրան-նրան մտիկ տալուց հոգնել եմ ես.

Մինը պիտի գար իմ դեմը` ճոխ ու շռայլ անհաշիվ,

Ամեն ճամփում սպասելուց ու փնտրելուց հոգնել եմ ես»:

Հեղինակ. Աիդա Հովնանյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հանպատրաստից կարճ հարցազրույց Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նախագահ Արմեն Սողոյանի հետ

Պարոն Սողոյան, սկսում ենք բժիշկների հետ լակոնիկ հարցազրույց` պացիենտներին հուզող հարցուպատասխանի շրջանակում, որոնք շատ հաճախ են շրջանառվում բնակչության շրջանում: Առաջինը դիմում ենք Ձեզ: 

-    Հարց առաջին. ի՞նչ ասել է լավագույն բժիշկ, և  ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

Լավագույն բժիշկը նա է, ում գործունեության շնորհիվ բուժառուն առողջանում է, բուժում, ապաքինվում, վերականգնվում, ունենում կայուն ախտադադար,  և նա էլ, տվյալ դեպքում, տվյալ բուժառուի համար կլինի «աշխարհի ամենալավ բժիշկը», քանի որ ինքը հիվանդ էր, իսկ բժիշկն իրեն օգնեց, բուժեց, «ոտքի կանգնեցրեց», «փրկեց»: Էլ նրանից լավ ո՞վ կարող է լինել: Եվ սա բնական, մարդկային մոտեցում է:
Իսկ «լավագույն բժիշկ»՝ աշխարհի, տվյալ երկրի, քաղաքի կամ գյուղի, որպես այդպիսին, լինել չի կարող: 


-    Հարց երկրորդ . ի՞նչ ասել է վատ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին:

-    Ինչպես որ չի կարող լինել «լավագաույն բժիշկ» ընդհանուր առմամբ, այդպես էլ չի կարող լինել «վատ բժիշկ» Ցանկացած բժիշկ, անկախ տարիքից, փորձից, կոչումից, իր աշխատանքի ընթացքում կարող է ունենալ դժվարություններ, բարդություններ, սխալներ, ձախողումներ՝ բարդացած դեպք, սուր գործընթացի քրոնիկացում, անտեղի հեռացված օրգան, անգամ ավելի ծանր հետևանքներ: Եվ դա չի կարող արժեզրկել նրա մինչև այդ կատարած մեծ աշխատանքը այլ բազմաթիվ բուժառուների հետ, չի կարող զրոյացնել հարյուրավոր կամ հազարավոր բարեհահաջող ավարտված դեպքերը:
Ցանկացած բժշկի գործունեության արդյունքում որոշակի տոկոսի մոտ չեն կարող չլինել բարդություններ. այդպիսին են մարդու օրգանիզմը, բնությունը, մարդու ցանկացած գործունեությունը: Բժիշկն էլ մարդ է կարող է սխալվել, եթե սրան գումարում ենք նաև այլ իրենից չկախված հանգամանքներ, որոնք բացասական են ազդում բուժման գործընթացի վրա: Եթե որևէ բժշկի բուժառուների թիվն անցել է 1.000, ապա առնվազն 50 մոտ պետք է բարդություններ եղած լինեն, իսկ 10.000-ի մոտ առնվազն 500-ը պետք դժգոհ մնացած լինեն, անկախ բժշկի անուն ազգանունից: Իսկ այդ 500-ը դժգոհելու են, և նրանց լսող և իրավիճակը ճիշտ չգնահատող մարդկանց մոտ կարող է կարծիք ձևավորվել, որ տվյալ մասնագետը «լավը չէ»... Իրականում եթե մարդը սվորել է վեց տարի մինչև դիպլոմը, երկուսից հինգ տարի դիպլոմից հետո, և շարունակաբար աշխատում է իր վրա, ապա վատը լինել չի կարող

-    Հարց երրորդ . Ի՞նչ ասել է անփորձ բժիշկ, և ո՞ր հատկանիշներով են արժանանում այդ բնութագրին: Վստահե՞լ սկսնակ բժշկին:

-    Սկսնակ կամ վաղ կարիերայի բժիշկ սովորաբար համարվում է մասնագիտություն ստանալուց հետո հինգ տարուց պակաս աշխատածը: Կարող են լինել մասնագետներ, ովքեր երկու երեք տարուց հետո արդեն ի վիճակի են դժվար դեպքեր վարել, կարող է նաև 7-10 տարի արդեն մասնագետ լինել, սակայն դեռևս բավարար վստահություն չունենա: Սկսնակ բժիշկը կարող է շատ հաջող դեպքեր վարել և հրաշալի արդյունքներ ունենալ, սրան զուգահեռ ամենափորձառու բժիշկը, կարող է պարզ դեպքում, անկախ իր կամքից, սխալներ թույլ տալ:

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության կազմակերպիչ Լեո Բոկերիան
Դեկտեմբերի 22-ին ծնվել է ռուս սրտային վիրաբույժ, գիտնական և բժշկական գիտության  կազմակերպիչ Լեո Բոկերիան

Բոկերիան աշխարհի այն քիչ սրտավիրաբույժների շարքին է դասվում, ովքեր կատարում են սրտի հետ կապված վիրահատությունների հայտնի արսենալ՝ ամենատարբեր ախտահարումների դեպքում: Վիրահատություններից շատերն այսօր աշխարհում չունեն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ